Արտակարգ դեպք Երևանում. դանակահարվածներից մեկը մահացել է. պատճառը եղել է անծանոթ կնոջը SMS ուղարկելը

defaultԵրեւանում, դեկտեմբերի 22-ին ողբերգական ավարտով դանակահարություն է տեղի ունեցել. «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է 24-ամյա Մհեր Հովհաննիսյանը։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, դեկտեմբերի 22-ին Խորենացի փողոցի 2-րդ փակուղու թիվ 18 հասցեի մոտից նշված բժշկական կենտրոն են տեղափոխվել Մհեր Հովհաննիսյանն ու 31-ամյա Ահարոն Ա.-ն:

 Նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով իրավապահները որոնում են 28-ամյա Ալեք Յ.-ին, ով նախկինում ավազակային հարձակում կատարելու կասկածանքով Ռուսաստանում դատապարտվել էր։

Միջադեպի պատճառը եղել է այն, որ մահացածը, ով մասնագիտությամբ ոսկերիչ էր, Viber-ով SMS հաղորդագրություն է ուղարկել կասկածյալ Ահարոն Յ.-ի մորը։ Վերջինս տեսել է այդ հաղորդագրութունը և հանդիպման է կանչել սպանվածին ու վիրավորին, որից հետո եղել է այն, ինչ եղել է։

Քննչական բաժինը այսօր դիմելու է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը հետախուզման մեջ գտնվող Ահարոն Յ.-ի նկատմամբ երկամսյա կալանքի որոշում կայացնի, ու եթե դատարանը բավարարի քննչական բաժնի միջնորդությունը, նրան հայտնաբերելուց հետո տեղափոխելու են Նուբարաշենի բանտ։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *