Գագիկ Ծառուկյանը դարձել է ժողովրդի հույսերի իրականացման գրավականը

24483021482565907-1Վերջին շրջանում լրատվավերլուծական շրջանակներում, հասարակության շրջանում ամենաքննարկված թեման, թերևս, Գագիկ Ծառուկյանի հնարավոր վերադարձն է քաղաքականություն:
Իհարկե, մեծ հաշվով, չկա գեթ մեկ քաղաքականությունից քիչ թե շատ հասկացող մարդ, որ չգիտակցի Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադարձի անհրաժեշտությունը, չկա մեկը՝ ով չի հասկանում, որ վերջինիս ակտիվ քաղաքականությունից հեռանալուց հետո այդպես էլ հնարավոր չեղավ լրացնել այն բացը, որն առաջացել է նրա հեռանալուց հետո: ԵՎ դա այն դեպքում, երբ ողջ քաղաքական դաշտը լծված էր այդ բացը լրացնելու գործին՝ չխնայելով և ոչ մի ջանք և միջոցներ:
Ծառուկյանի հնարավոր վերադարձը քաղաքականություն՝ դարձել է, կարծեք թե, երկրի թիվ մեկ թեման: Բավական է նրա անունը կապվի ինչ-որ միջոցառման հետ, ինչ-որ գործընթացի հետ՝ միանգամից նրա վերաբերյալ նյութերը մի քանի շաբաթ դանռում են լրատվականների թոփ նյութեր, նրա ազգանունը չի իջնում գլխավոր նյութերի վերնագրերից:
Այս հանգամանքը, բնականաբար, ունի իր բացատրությունն ու պատճառները. Գագիկ Ծառուկյանը դարձել է քաղաքական գործիչների և ժողովրդի հույսերի իրականացման գրավականը՝ քաղաքական գործիչները ի դեմ Ծառուկյանի տեսնում են մարդու, ում վարկանիշի միջոցով միայն հնարավոր կլինի հաղթահարել քաղաքական անջրպետերը և հայտնվել հաջորդ գումարման խորհրդարանում, իսկ Ժողովուրդը միայն ու միայն Ծառուկյանի հետ է կապում իր հոգսերի և խնդիրների լուծումը, իր այսօրն ու իր երեխաների վաղվա օրը:
Ծառուկյանի տարիների քրտնաջան և նվիրական աշխատանքի արդյունքն է բնավ այն, որ այսօր նա վայելում է մի կողմից քաղաքական տարատեսակ գործիչների սերն ու հարգանքը, մյուս կողմից՝ ժողովրդի, քանզի միայն արդար աշխատանքով է հնարավոր կերտել պատմություն, որը կոգևորի և հույս կհաղորդի բոլորին և յուրաքանչյուրին…
Հ.Գ. Քաղաքական դաշտում, անշուշտ, կան գործիչներ, որոնք գռգռվել են այն մտքից անգամ, որ Ծառուկյանը հնարավոր է վերադառնա ակտիվ քաղաքականություն: Դա էլ ունի իր պատճառները. Վերոնշյալները սարսափում են, քանզի վստահ են, որ Ծառուկյանի շողքն անգամ քաղաքական դաշտում իրենց հնարավորություն չի տալու ընտրություններին մի կերպ հաղթահարել թույլատրելի շեմը, հայտնվել խորհրդարանում և ժողովրդի շահերի անվան տակ սեփական խնդիրները հոգալ…

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *