«Աստղային պատերազմների» դերասանուհին հոսպիտալացվել է սրտի նոպայի պատճառով

1484502871Հոլիվուդյան դերասանուհի, 60-ամյա Քերի Ֆիշերը, ով հայտնի է «Աստղային պատերազմներ» կինոդյուցազներգությունում արքայադուստր Լեյայի դերով, ծայրահեղ վիճակում հոսպիտալացվել է Լոնդոնից Լոս Անջելես թռիչքի ժամանակ տեղի ունեցած սրտի նոպայից հետո։ Այս մասին հայտնում է Los Angeles Times-ը։

Աղբյուրի խոսքով՝ թռիչքի ժամանակ դերասանուհին ուժեղ ցավեր է զգացել։ Դեպքը տեղի է ունեցել վայրէջքից 15 րոպե առաջ։

United Airlines ավիաընկերության հայտարարության համաձյայն՝ բուժանձնակազմը սպասել է նրան օդանավակայանում՝ օդանավում տեղի ունեցածի մասին տեղեկանալուց հետո։

BBC-ի փոխանցմամբ՝ ներկայում Ֆիշերը գտնվում է «Արքայադստեր կենսագիրը» իր նոր գրքի գովազդային շրջագայությունում։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *