Բելգիայում բողոքի ակցիաներ են անցկացվում ի պաշտպանություն ադրբեջանցի քաղբանտարկյալների

timthumb-65Բելգիայում ադրբեջանցի քաղաքական փախստականների կողմից ստեղծված Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային ասոցիացիան ի պաշտպանություն Ադրբեջանի քաղբանտարկյալների Բելգիայի տարբեր քաղաքներում անցկացնում է տարբեր միջոցառումներ, հայտնում է ադրբեջանական meydan.tv-ն:

Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային ասոցիացիա կազմակերպության փոխնախագահ Հեջար Աբասովի փոխանցմամբ’ դեկտեմբերի 23- ից ի պաշտպանություն Ադրբեջանում ազատազրկված երիտասարդ ակտիվիստներ Բայրամ Մամեդովի եւ Գիյաս Իբրահիմովի ակցիաներ են կազմակերպվում:

Կազմակերպության փոխնախագահի խոսքերով կազմակերպությունը շարունակելու է ակցիաները, մինչեւ երիտասարդ քաղբանտարկյալների ձերբակալության գործի շուրջ արդարություն չհաստատվի:

Բայրամ Մամեդովը եւ Գիյաս Իբրահիմովը Բաքվում Հեյդար Ալիեւի արձանի վրա կարգախոս գրելու պատճառով ձերբակալվել են: Երիտասարդներին, սակայն, մեղադրանք է առաջադրվել թմրանյութերի ապօրինի ձեռքբերման, պահպանման եւ իրացման հատկանիշներով:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *