ԱՄՆ իշխանությունները զգուշացրել են տոներին ահաբեկչությունների սպառնալիքի մասին

defaultԱՄՆ իշխանությունները նախազգուշացրել են սուրբծննդյան եւ ամանորի օրերին «Իսլամական պետություն» խմբավորման հետեւորդների կողմից ահաբեկչությունների իրականացման հնարավորության մասին: Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով CNN-ը:

ՀԴԲ-ն եւ ներքին անվտանգության նախարարությունը փաստաթուղթ են պատրաստել եւ ուղարկվել իրավապահ մարմիններին եւ անվտանգության ծառայություն մատուցող մասնավոր ընկերություններին այն բանից հետո, երբ ԻՊ-ին սատարող կայքերը հրապարակել են այն եկեղեցիների ցանկը, որոնք տոների ընթացքում բաց են լինելու հավատացյալների համար:

 Փաստաթղթում հայտնի կամ հստակ սպառնալիքների մասին չի նշվում, այն կանխարգելիչ նպատակ ունի:

ԱՄՆ-ում նախազգուշական միջոցառումների մասին հայտարարել են Բեռլինի ահաբեկչությունից հետո:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *