Մերկելը Սուրբ ծնունդի համար գնումներ է արել

defaultԳերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը սուրբծնդյան գնումներ է արել,  քաղաքական գործչին նկատել են Բեռլինի խոշոր սուպերմարկետներից մեկում, հայտնում է «Ինտերֆաքսը»։

Մերկելին ուղեկցում էին երեք թիկնապահներ։ Կանցլերը, սովորության համաձայն, եկել էր սուպերմարկետ իր փաթեթներով։ Գնումների համար նա մոտ 100 եվրո է վճարել։

 Առկա տվյալներով քաղաքական գործիչը գնել է սերուցքային կարագ, կարտոֆիլ, կոնֆետներ, կաթնաշոռ ու այլ մթերքներ, բայց ավանդական սագ, ձուկ կամ գինի նրա գնումների ցանկում չեն եղել։

Թե հատկապես որտեղ է Մերկելը ծրագրում նշել Սուրբ ծնունդը՝ դեռ հայտնի չէ։  Սովորաբար նա ամուսնու հետ միասին մեկնում է Շվեյցարիա՝ առողջարան, բայց Բեռլինում տեղի ունեցած վերջին իրադարձությունները կարող են պատճառ դառնալ, որ նա հրաժարի այդ ավանդույթից։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *