Ուկրաինայի ԱԾ-ը Սավչենկոյին հարցաքննել է

defaultՈւկրաինայի անվտանգության ծառայությունը հարցաքննել է Գերագույն ռադայի պատգամավոր Նադեժդա Սավչենկոյին՝ Դոնբասի ինքնահռչակ հանրապետության առաջնորդների հետ հանդիպելուց հետո: Այս մասին հայտնել է «112 Ուկրաինա» հեռուստաալիքը՝ վկայակոչելով ԱԾ ղեկավար Վասիլի Գրիցակին:
Նրա խոսքով՝ նախկին զինծառայողը հարցաքննվել է Դոնեցկի եւ Լուգանսկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետությունների ղեկավարների դեմ հարուցված քրեական գործի շրջանակում:
Գրիցակը նաեւ հայտարարել է, որ այդ ինքնահռչակ պետությունների ղեկավարների հետ պատգամավորի հանդիպումներին բացասաբար է վերաբերվում: «Ես նորմալ չեմ համարում, որ Գերագույն ռադայի պատգամավորը, պաշտպանության եւ անվտանգության կոմիտեի անդամը, ԵԽԽՎ անդամը (նախկին) երրորդ երկրի տարածքում հանդիպում է բջջային հեռախոսն անջատած՝ հետեւելով գաղտնի մնալու պահանջներին եւ ինչ-որ հարցով շփվում է»,- ընդգծել է նա:
Դեկտեմբերի 23-ին հաղորդվել է, որ Սավչենկոն Ռադայի ազգային անվտանգության եւ պաշտպանության հարցերով կոմիտեից հեռացվել է: Դրանից մեկ օր առաջ նա զրկվել էր ԵԽԽՎ-ում երկիրը ներկայացնելու իրավունքից, դրանից առաջ էլ նրան հեռացրել էին «Բատկիվշինայի» խմբակցությունից:
Ավելի վաղ Լուգանսկի ժողովրդական հանրապետության ղեկավար Իգոր Պլոտնիցկին ասել էր, որ դեկտեմբերին հանդիպել է Նադեժդա Սավչենկոյի հետ եւ քննարկել գերիների փոխանակման հարցը: Նրա խոսքով՝ բանակցություններին մասնակցել է նաեւ Դոնեցկի հանրապետության ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոն:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *