Մենք չենք բացառում Սիրիայում Ռուսաստանի հետ համատեղ գործողությունների անցկացումը. Սպիտակ տուն

o-SEAN-SPICER-REPUBLICAN-facebookՌուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝  Սպիտակ տան ներկայացուցիչ Շոն Սփայսերը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի բացառում Սիրիայում և հատկապես ԴԱԻՇ-ի դեմ Ռուսաստանի հետ համատեղ գործողությունների անցկացումը.

«Եթե կա ուղի, որը մեզ հնարավորություն կտա ԴԱԻՇ-ի դեմ պայքարել յուրաքանչյուր այլ երկրի հետ՝ լինի դա Ռուսաստանը, թե մեկ ուրիշը՝ մենք ունենք ազգային ընդհանուր շահ և բնականաբար կօգտվենք դրանից»։

Սփայսերը որևէ մանրամասն չի ներկայացրել։ Սրանից առաջ Պենտագոնը հայտնել էր, որ Սիրիայում ավիահարվածներ հասցնելու հարցում իր գործողությունները չի համակարգում Ռուսաստանի հետ։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *