Կանադայի հարավում տեղի է ունեցել 200 հազար լիտր նավթի արտահոսք

v-kanade-proizoshla-utechka-okolo-200-tysyach-litrov-nefti-v-reku_1Կանադայի Սասկաչևան նահանգում նավթի խողովակաշարից տեղի է ունեցել 200 հազար լիտր նավթի արտահոսք։ Այս մասին հայտնում է Globe and Mail պարբերականը։

Կառավարության ներկայացուցիչ Քեթի Յանգը հայտնել է, որ արտահոսքը տեղի է ունեցել Սթոութոն քաղաքից 10 կմ հեռավորության վրա։ Հավաքվել է մոտ 170 հազար լիտր նավթ։ Հաղորդվում է, որ նավթը գետերում չի հայտնվել։

Նավթատարը պատկանում է Tundra Energy Marketing ընկերությանը։

Յանգի խոսքով՝ արտահոսքի պատճառը հայտնի կդառնա վնասվածքի գոյացման հստակ վայրի հայտնաբերումից հետո։

Տեղի իշխանությունների տվյալներով՝ բնապահպանական իրավիճակը դեռևս մնում է նորմայի մեջ։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *