Իտալիայում հայտնաբերվել են ձնահյուսի վերջին 2 զոհերի մարմինները

1486349497Կենտրոնական Իտալիայի լեռնային Rigopiano հյուրանոցում անցած գիշեր հրշեջները հայտնաբերել են հզոր ձնահյուսի վերջին երկու զոհերի դիերը։ Որոնողական գործողությունն ավարտված է՝ հայտնում է RaiNews24 հեռուստաալիքը։

Դեպքը տեղի էր ունեցել հունվարի 18-ին՝ Աբրուցո շրջանում։ Ձնահյուսը, որի թափվելը, ըստ ամենայնի, հրահրվել էր ստորգետնյա ցնցումներից, հարվածել էր հյուրանոցին, որտեղ 40 մարդ է եղել։

Անհետ կորածների ցուցակում այլևս ոչ մի անուն չկա։ Մեկ շաբաթում փրկարարներին հաջողվել է հյուրանոցից դուրս բերել 11 ողջ մարդկանց և 29 զոհերի դիերը։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *