Մեյը Թրամփին կնվիրի շոտլանդական գավաթ, իսկ կնոջը՝ հյութ և թխվածքաբլիթ

1486387590-1Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ԱՄՆ նախագահի և նրա կնոջ համար նվերներ է պատրաստել։ Դոնալդ Թրամփի համար նա իր հետ ԱՄՆ է տարել շոտլանդական գավաթ, իսկ Մելանյայի համար՝ խնձորի հյութ, սալորի մուրաբա և լոռամրգով թխվածքաբլիթ։ Այս մասին հայտնել է վարչապետի գրասենյակի ներկայացուցիչը՝ փոխանցում է RIA Novosti-ն։

Փրագրված բռնակներով ավանդական շոտլանդական գավաթը կուրախացնի Թրամփին, ում մայրն արմատներով Շոտլանդիայից է։ Նախագահը բազմիցս հայտնել է, որ հպարտանում է իր արմատներով։ Գավաթը, սակայն, նախատեսված է ոգելից խմիչքների համար, իսկ Թրամփն ալկոհոլ չի օգտագործում։

Վարչապետի գրասենյակի ներկայացուցիչը նշել է, որ նման գավաթները հազվադեպ են կիրառվում կենցաղում, դրանք հանդիսանում են բարեկամության և մտերմության խորհրդանիշ։ Գավաթի երկու բռնակները խորհրդանշում են վստահություն ինչպես այն նվիրողի, այնպես էլ ընդունողի կողմից։

Այսօր Սպիտակ տանը կկայանա Մեծ Բրիտանիայի վարչապետի և ԱՄՆ նախագահի հանդիպումը։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *