Բարաք Օբաման կարող է իր հուշագրությունների համար մոտ 20 մլն դոլար ստանալ

4428839 (1)ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման կարող է իր հուշագրությունների համար ստանալ 20 մլն դոլար կամ ավելի։ Նման գնահատական է տվել The Hollywood Reporter-ին տվել Էսթեր Նյուբերգը՝ International Creative Management Partners գործակալության ներկայացուցիչը, ով աշխատում է կինոյի, հեռուստատեսության, երաժշտության, գրականության և ժամանցի ոլորտի ստեղծագործող անձանց հետ։

«Որևէ կասկած չկա, որ Օբամայի հուշագրությունները կգնահատվեն ավելի թանկ, քան որևէ այլ նախագահինը»,-ասել է նա։

Այդ գնահատականը կիսում է նաև Փրինսթոնի համալսարանի պատմաբան Ջուլիան Զելիզերը, ով ուսումնասիրում է ԱՄՆ-ում նախագահության ինստիտուտը։ Նրա կարծիքով՝ Օբամայի հանդեպ հետաքրքրությունն ավելի մեծ է, քան նրա նախորդների հանդեպ։

Ջորջ Բուշ կրտսերը 7 մլն դոլար է ստացել «Առանցքային որոշումներ» գրքի համար, որը թողարկվել է 2010 թվականին։ Բիլ Քլինթոնը ստացել է ԱՄՆ նախագահների համար ռեկորդային՝ 15 մլն դոլար «Իմ կյանքը» հուշագրությունների համար, որը լույս էր տեսել 2001 թվականին։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *