«Հրապարակ». Խաշկերույթ ու փարթի՝ նախկին նախարարի կողմից. նա անձամբ է պատրաստել

default«Հրապարակ» թերթը գրում է. «Արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանն անցած կիրակի մեդիայի մի շարք ներկայացուցիչների՝ խմբագիրներ, հաղորդավարներ, լրագրողներ` մոտ 40 հոգու, հրավիրել էր «Թբիլիսո» ռեստորան՝ իր ձեռքով պատրաստված խաշ-խորոված փարթիի։

Ռեստորանի տարածքը, ինչպես հայտնի է, պատկանում է Մանուկյանին: Միջոցառումից օրեր առաջ էլ նախկին նախարարի ծնունդն էր, եւ, ահա, Մանուկյանը երկուսը մեկում է արել․ հետին թվով նշել են նրա տարեդարձը, առաջ նայելով` Ամանորը: Դատելով Ֆեյսբուքում տարածված լուսանկարներից՝ խնջույքը ջերմ մթնոլորտում է անցել։

 Ըստ ամենայնի՝ ընտրություններին ընդառաջ Մանուկյանը ցանկանում է ջերմ հարաբերություններ հաստատել լրատվամիջոցների հետ, իշխանություններին էլ հասկացնել, որ կարող ուժ է: Ի դեպ, նույն` կիրակի օրը, ռեստորաններից մեկում ճաշկերույթի են մասնակցել նաեւ նախարարությունների մամուլի խոսնակները, լրատվականների աշխատակիցները, կառավարության մամուլի պատասխանատուները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *