Բրազիլիայում 42 մարդ է մահացել դեղին տենդից

93789947_fe201c73-539f-4aa3-a4f5-a1f69fb31e19Բրազիլիայի առողջապահության նախարարությունը հաստատել է վերջին շաբաթների ընթացքում 42 մարդու մահվան դեպքը դեղին տենդից։ Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն։

Գերատեսչության տարածած հաղորդագրությունում նշվում է, որ ընդհանուր առմամբ ուսումնասիրվել է 107 կասկածելի մահվան դեպք, 42-ի պարագայում տրվել է դրական պատասխան. մարդիկ մահացել էին այդ սուր վիրուսային հիվանդության հետևանքներից։ Եվս 65 դեպքերով փորձաքննությունները շարունակվում են։

Ներկայում գրանցված են 555 հիվանդներ ախտանշաններով, որոնք կարող են վկայել դեղին տենդի մասին, նրանցից 86-ի մոտ արդեն հաստատվել է այդ ախտորոշումը։

Հիվանդության բռնկումը նկատվել է մի քանի շաբաթ առաջ՝ Մինաս-Ժերայս նահանգում, որից հետո տարածվել մյուս նահանգներում։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *