Իշխանության գործիքը չաշխատեց

timthumb (46)Քաղաքական անցուդարձով հետաքրքված յուրաքանչյուր մեկը լավ կհիշի Սամվել Ալեքսանյանի՝ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին ուղղված «Նիկոլը մեր հետ ա» արտահայտությունը. ասաց ու զարգացրեց իր միտքը՝ «ինքն ուզում է ցույց տալ, որ ընդդիմություն ա, ինքը մեր հետ ա, պռոստը ուզումա ցույց տա. ինքը մեր հետ չի: Օդից կախված լուրերով՝ ինքը մեր հետ ա»,- այս մի երկու չկապակցված խոսքն իրար ետևից շարեց պատգամավորը և քաղաքական խնդիր լուծեց:

Շատերը կարծեցին՝ դե, Ալեքսանյանը որ ասում է, ուրեմն…

Այս գործիքը հաճախ է իշխանությունը կիրառում, երբ մտադրված է լինում հեղինակազրկել ինչ-որ գործչի, այսինքն՝ այսօրվա իշխանություններն իրենք էլ լավ գիտեն, որ այնքան հեղինակազրկված են, որ ում կապեն իրենց հետ՝ ավտոմատ կհեղինակազրկեն այդ մարդուն:

Երբ պատգամավոր Գագիկ Ծառուկյանն օրերս մեծ քաղաքականություն վերադառնալու մասին իր հայտարարությունն արեց, նորից այդ գաղափարը սկսեցին իրացնել: Չաշխատե՛ց: ինչո՞ւ, որովհետև լավը չէր: Այն գուցե աշխատեր ոմանց պարագայում, սակայն՝ ո՛չ Գագիկ Ծառուկյանի: Ժողովրդին գուցե ապակողմնորոշես, բայց չես խաբի. լավ գիտեն, թե ով և ինչի է պատրաստ հանուն պետականության ամրապնդման, ժողովրդի բարօրության:

Կուտը չկերվավ, անցում կատարվեց հաջորդ քայլին. քաղաքական առումով ՀՀԿ թիմի համար ամենաբարձր ամբիոնից հնչեց ժեստը՝ Ծառուկյանը մեզ հետ չէ, զգուշացե՛ք: Այսինքն՝ փափուկ մեթոդից անցում կատարվեց կոշտին: Փաստացի՝ Սերժ Սարգսյանը հասկացրեց, որ ինքը չի ողջունում, հետևաբար, պայքարելու է:

Պետք է միայն նկատել, որ օր-օրի մամուլում հայտնվում են տեղեկություններ, թե այս կամ այն ուժը փորձում է համագործակցության եզրեր գտնել քաղաքական այս բևեռի հետ և լայն կոնսոլիդացիա ձևավորել: Սա դուր չի գա ոչ մի իշխանության. ինչպե՞ս, մեզանից ուժե՞ղ. անթույլատրելի՛ է:

Գուցե այս փաստն անթույլատրելի է իշխանությունների համար, բայց ողջունելի է ժողովրդի համար, ով մեծ ուշադրությամբ հետևում է անցուցադրձին և ապրիլի 2-ին կասի իր խոսքը՝ քվեի միջոցով:

Մարիամ Ավետիսյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *