Ռոուհանին մեղադրել է ԱՄՆ-ին միջազգային իրավունքի նորմերը խախտելու մեջ

8d674ff183c48b7fd624393defffa35bՄիացյալ Նահանգները ցույց տվեց իր խտրական վերաբերմունքն այլ պետությունների հանդեպ եւ հստակ հասկացրեց, որ չի ցանկանում հարգել միջազգային իրավունքի նորմերը: Այս մասին հայտարարել է ԻԻՀ նախագահ Հասան Ռոուհանին: Ինչպես հայտնում է Tasnim լրատվական գործակալությունը, Ռոուհանին, մասնավորապես, ընդգծել է իր խոսքում, որ «ներկայումս այն ժամանակները չեն, որ հնարավոր լինի ժողովուրդներին բաժանել իրարից»` հավելելով, որ վիզային նոր կարգը ընդամենը քաղաքական նորելուկի քմահաճույք է: Իրանի նախագահը կեղծիք է համարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը, թե Վաշինգտոնը իր հակառակորդ է համարում միայն իրանական իշխանություններին, իսկ իրանցի ժողովրդին դիտարկում է որպես բարեկամ: Հիշեցնենք, որ հունվարի 27-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրած միգրացիոն նոր օրենքով 120-օրով արգելվում էին վիզաների տրամադրումը յոթ պետությունների քաղաքացիներին, ներառյալ նաեւ՝ Իրանի: Արդեն հունվարի 29-ին Թեհրանը բացատրություններ տալու ակնկալիքով ԱԳՆ էր կանչել Թեհրանում շվեյցարական դեսպանին, որը համատեղության կարգով նաեւ ամերիկյան շահերն է ներկայացնում: Նյութի աղբյուրը ` hraparak.am

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *