Ստամբուլի հայկական վարժարանը ռեկորդային նվիրատվություն է ստացել

akil_oyunlariՍտամբուլի հայկական Կենտրոնական վարժարանը հրավիրված բարեգործական ընթրիքի ժամանակ ստացել է ռեկորդային նվիրատվություն 900 հազար թուրքական լիրայի (շուրջ 240 հազար ԱՄՆ դոլար) չափով: այս մասին տեղեկացնում է «Ակoս» պարբերականը:

Կենտրոնական վարժարանի հիմնադրամի նախագահ Հարություն Էբեօղլուն տեղեկություն է հաղորդել հիմնադրամի բյուջեի վերաբերյալ, համաձայն որի այն այս տարի ունեցել է 1 միլիոն 530 հազար թուրքական լիրայի (շուրջ 409 հազար ԱՄՆ դոլար) պակասուրդ:

Պոլսո պատրիարքական փոխանորդ Արամ Աթեշյանը, հայտնելով, որ համայնքի դպրոցներից ամենաշատը կարիքի մեջ է Կենտրոնական վարժարանը, տեղեկացրել է, որ բարեգործական ընթրիքի միջոցով հանգանակված գումարով կփակվի բյուջեի պակասուրդի մի մասը, իսկ մյուսը մասը հնարավոր կլինի փակել հիմնադրամի գործադիր խորհրդի աշխատանքների արդյունքում:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *