Աֆղանստանում զոհված խաղաղ բնակիչների թիվը հասել է ռեկորդային նշագծի

unnamed-13Աֆղանստանում շարունակվող հակամարտության հետեւանքով զոհված կամ վերքեր ստացած խաղաղ բնակիչների թիվը 2016 թվականին կազմել Է մոտավորապես 11,5 հազար, ինչն ամենաբարձր ցուցանիշն Է 2009 թվականից ի վեր, երբ ՄԱԿ-ն սկսեր նման վիճակագրություն վարել: Ինչպես հաղորդում է TASS գործակալությունը, այս մասին հաղորդել է TOLOnews հեռուստաալիքը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի՝ Աֆղանստանի աջակցման առաքելությունը (ՄԱԿԱԱԱ):

Անցած տարի 3 հազար 498 խաղաղ աֆղանցիներ զոհվել են, ևսս 7 հազար 920-ը վերքեր են ստացել հակամարտության հետևանքով: Զոհված քաղաքացիական անձանց թիվը 2015 թվականի համեմատությամբ նվազել Է 2 տոկոսով, իսկ վիրավորներինը ավելացել Է 6 տոկոսով:

Միևնույն ժամանակ, ինչպես նշում Է ՄԱԿ-ի առաքելությունը, հակամարտության հետևանքով զոհված աֆղանցի երեխաների թիվը 2016 թվականին ավելացել Է 24 տոկոսով և կազմել 3,5 հազար: Զոհված և վիրավորված երեխաների մոտավորապես կեսը տուժել Է զինյալների և կառավարական ուժերի միջև տեղի ունեցած ռազմական գործողությունների, մնացածները՝ չպայթած ռումբերի և այլս զինամթերքի պայթյունների հետևանքով:

Աֆղանստանում «Իսլամական պետություն» կազմակերպության քայքայիչ գործունեության հետևանքով սպանված և վիրավորված խաղաղ բնակիչների թիվը 2015 թվականի համեմատությամբ ավելացել Է տասն անգամ: Խաղաղ բնակիչները դառնում են մահապարտների օգտագործմամբ ահաբեկչական գործողությունների զոհեր, որոնք կազմակերպում է ԴԱԻՇ-ը։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *