Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը միջազգային հանրությանը մոլորեցնելու խղճուկ փորձ է. ԼՂՀ ՊԲ

unnamed-9-2Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նապարարությունը կատարյալ ապատեղեկատվություն է համարում Ադրբեջանի ՊՆ հայտարարությունն այն մասին, թե ղարաբաղյան կողմը շփման գոտում դիվերսիոն ներթափանցման փորձ է ձեռնարկել: Այս մասին  տեղեկացրին ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:

ԼՂՀ ՊՆ հայտարարության մեջ ասվում է. «Այսօր Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հանդես է եկել հերթական ցնդաբանությամբ՝ տեղեկատվություն տարածելով, թե իբր երեկ 16:55-ից սկսած ղարաբաղյան կողմը, օգտագործելով հրանոթներ և տարբեր տրամաչափի ականանետեր, արկակոծել է իրենց առաջնային դիրքերը, որպեսզի ղարաբաղա-ադրբեջանական շփման գոտու մեկ այլ ուղղությամբ ձեռնարկի դիվերսիոն ներթափանցման փորձ:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ վերոնշյալը կատարյալ ապատեղեկատվություն է և միջազգային հանրությանը մոլորեցնելու խղճուկ փորձ: Ուղղակի նման ապատեղեկատվություն տարածելով ադրբեջանական կողմը փորձում է ինչ-որ կերպ արդարացնել երեկ առաջնագծում իր իսկ իրականացրած սադրիչ գործողությունները»:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *