Թրամփը հիասթափված է իր մամուլի քարտուղարից. CNN

1486475820ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հիասթափված Է իր մամուլի քարտուղար Շոն Սփայսերից և նոր մարդ Է փնտրում Սպիտակ տան աշխատակազմում հաղորդակցությունների գծով տնօրենի պաշտոնի համար: Այս մասին հաղորդում է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներին:

Ներկայում Սփայսերը միաժամանակ զբաղեցնում Է մամուլի քարտուղարի և հաղորդակցությունների գծով տնօրենի պաշտոնը, թեև սովորաբար այդ պաշտոններն զբաղեցնում են տարբեր մարդիկ՝ հիշեցնում է հեռուստաալիքը:

«Դոնալդ Թրամփը հիասթափված Է Սփայսերից»,- հաղորդում է հեռուստաալիքը և նշումշ, որ Սփայսերը երկար ժամանակ աշխատում Է ԱՄՆ Հանրապետական կուսակցությունում և կուսակցության նախկին նախագահ, իսկ այժմ Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Ռինս Փրիբասի մերձավոր զինակիցն Է:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *