Թրամփը գործարք է պատրաստում Ռուսաստանի հետ

tramp-1ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կփորձի գործարք կնքել Ռուսաստանի հետ ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում և տնտեսական հարցերով՝ լրագրողներին ասել է ԱՄՆ նախագահի մամլո քարտուղար Շոն Սպայսերը։

«Կարծում եմ՝ նրա հաջողությունը որպես գործարար և բանակցող, պետք է դիտարկել որպես դրական նշան առ այն, որ նա ունակ է անելու դա»,-ասել է Սպայսերը։

«Եթե մենք կարողանանք ընդհանուր դիքորոշումներ գտնել ԴԱԻՇ-ին պարտության մատնելու, ահաբեկչության դեմ պայքարի, տնտեսության աճի հարցերով՝ այնտեղ, որտեղ մենք կարող ենք գտնել տնտեսական շահի ոլորտներ, ապա մենք այդպես էլ կանենք։ Եթե դա ԱՄՆ-ի շահերից է բխում, նա կհասնի գործարքի»,-հավելել է նա։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *