Հասարակական, քաղաքական գործիչ Վլադիմիր Աղայանը նշում է ծննդյան 80-ամյակը (լուսանկարներ)

timthumb (93)Այսօր՝ փետրվարի 28-ին, ծննդյան 80-ամյակն է նշում հասարակական, քաղաքական գործիչ, Ռուսաստանի հայերի միության, Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահ Վլադիմիր Աղայանը:

80-ամյա հոբելյանը լավ առիթ է՝ մեկ անգամ ևս արժևորելու Վլադիմիր Աղայան գործչի ու մարդու դերը մեր երկրի հասարակական, քաղաքական ու պետական կյանքում:

Անուրանալի է նրա ավանդը՝ հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման ու զարգացման գործում:

Նա անսահման բարի և կենսուրախ անձնավոություն է: Նա հետ կարելի է ժամեր շարունակ խոսել և նրանից շատ բան սոովորել:

Վլադիմիր Բալաբեկի Աղայանը ծնվել է 1937 թվականի փետրվարի 28-ին: 1954 թվականին դպրոցն ավարտել է ոսկե մեդալով: Ունի երկու բարձրագույն կրթություն: 1960 թվականին գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանը՝ պատմաբանի որակավորմամբ, իսկ 1978 թվականին ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի արդյունաբերական տնտեսության ֆակուլտետը:

Իր երկարամյա բեղմնավոր աշխատանքի համար բազմիցս կառավարական բարձր պարգևների է արժանացել:

International Media Holding-ի ողջ անձնակազմը շնորհավորում է պարոն Աղայանին՝ ցանկանալով առողջություն, երջանկություն անձնական կյանքում, և նորանոր ձեռբերումներ՝ իր անձնվեր աշխատանքում:

041-2

052

067-1

IMG_0560

IMG_4532

IMG_2887

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *