Իրկուտսկում «Բոյարիշնիկ»-ից թունավորման զոհերի թիվը հասել է 74-ի

defaultԻրկուտսկում սպիրտ պարունակող կեղծ «Բոյարիշնիկ»-ից թունավորման հետեւանքով զոհերի թիվը հասել է 74-ի, ընդհանուր առմամբ, 122 մարդ է տուժել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

ՆԳՆ-ի տվյալներով՝ 4 օրվա ընթացքում Իրկուտսկում ավելի քան 22 հազար լիտր ալկոհոլ է առգրավվել, որը վաճառվել է օրենսդրության խախտմամբ: Առողջապահության նախարարության ներկայացուցիչ Իրինա Վոլկի խոսքով՝ ոստիկանները տասը հազար շիշ «Բոյարիշնիկ» են հայտնաբերել տներից մեկի նկուղում:

 Իրկուտսկում զանգվածային թունավորման դեպքն արձանագրվել է հանգստյան օրերին: Քաղաքում արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել:

Քրեական գործի հետաքննության շրջանակում 12 մարդ է ձերբակալվել՝ անհատ ձեռներեցներ եւ նրանց աշխատակիցները, մանրածախ վաճառքով զբաղվողներ:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *