Ալբերտ Ազարյան. Նոր մարզագույք կստանանք

timthumbՄարզմնամարզության միջազգային ֆեդերացիան Հայաստանի մարզմնամարզության ֆեդերացիային կտրամադրի նոր մարզագործիքներ: Այս մասին ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց ազգային ֆեդերացիայի նախագահ Ալբերտ Ազարյանը:

«Մենք սրան վաղուց էինք սպասում: Միջազգային ֆեդերացիան հայտնեց, որ մենք կարող ենք ստանալ ֆրանսիական Gymova ապրանքանիշի արտադրության նոր գործիքներ՝ պտտաձող, զուգափայտ, օղակ և հարթակ ազատ վարժությունների համար: Մեզ մնում է միայն բերել այդ գործիքները Հայաստան: Հուսով ենք, որ Հայաստանի ազգային օիլմպիական կոմիտեն կաջակցի այդ խնդրի լուծման հարցում»,- ասաց Ալբերտ Ազարյանը:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *