ԱՄՆ հատուկծառայությունները հերքում են Թրամփի խոսքերը՝ իր հեռախոսի գաղտնալսման մասին

trump-cellՀետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Ջեյմս Կոմին խնդրել է ԱՄՆ Արդարադատության նախարարությանը հերքել նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը, որում նա մեղադրել էր իր նախորդին՝ Բարաք Օբամային, իր հեռախոսային բանակցությունների գաղտնալսման մեջ։ Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով Վաշինգտոնի բարձրաստիճան աղբյուրներին։

Հայցն Արդարադատության նախարարություն ուղարկվել էր շաբաթ օրը։ Ինչպես գրում է պարբերականը՝ Կոմիի այդ քայլը բացատրվում է նրանով, որ նախագահի հայտարարությունները ստվեր են նետում բյուրոյի վրա։

Ինչպես կարծում է Կոմին՝ Թրամփի անապացույց պնդումներից կարելի է եզրակացություն անել այն մասին, որ բյուրոն առանց դատարանի թույլտվության գաղտնալսող սարքեր է տեղադրել «Թրամփ-թաուեր» երկնաքերում, որտեղ գտնվում է միլիարդատիրոջ նախընտրական շտաբը։ Նույնիսկ եթե ենթադրենք, որ բյուրոն ունեցել է դատական հրաման, ապա դա նշանակում է, որ բյուրոն լուրջ ապացույցներ է ունեցել ՌԴ-ի հետ Թրամփի թիմի կապերի մասին։

Դրա հետ կապված՝ Կոմին պահանջել է Արդարադատության նախարարությունից հերքել կամ պարզաբանել Թրամփի պնդումները, սակայն գերատեսչությունը դեռևս որևէ գործողություն չի ձեռնարկել այդ ուղղությամբ։

Օբամայի ներկայացուցիչ Քևին Լյուիսն այդ մեղադրանքները հերքել է։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *