Ղազախստանի խորհրդարանը հավանություն է տվել սահմանադրական փոփոխությունների մասին օրինագծին

Zasedanie-ParlamentaՂազախստանի խորհրդարանի պատգամավորները երկուշաբթի պալատների համատեղ նիստում երկրորդ ընթերցմամբ հավանություն են տվել «Ղազախստանի հանրապետության սահմանադրությունում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծին։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։

Փաստաթուղթն առաջարկում է փոփոխություններ մտցնել երկրի հիմնական օրենքի 23-րդ հոդվածում, որը վերաբերվում է պետական իշխանության ճյուղերի միջև լիազորությունների վերաբաշխմանը։

Առաջարկվող սահմանադրական փոփոխություններն ուղղված են խորհրդարանի դերի ուժեղացմանը, կառավարության ինքնուրույնության և պատասխանատվության բարձրացմանը։ Օրինագիծը նաև հստակեցնում է դատական համակարգի և դատախազության սահմանադրական հիմքերը։ Փաստաթղթում առաջարկված է սահմանդրական մակարդակով ամրագրել Ղազախստանի անկախության, ունիտարության, տարածքային ամբողջականության և կառավարման ձևի անփոփոխության երաշխիքները։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *