Բերդում քաղաքացիները Գագիկ Ծառուկյանին աղ ու հացով ընդունեցին (լուսանկարներ)

timthumb (15)Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, քարոզարշավի երրորդ օրը, Տավուշի մարզի Բերդ քաղաքում քաղաքացիների հետ հանդիպեց «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

Ինչպես տեղից հայտնում է ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը, Գագիկ Ծառուկյանին Բերդում դիմավորեցին աղ ու հացով, երգ ու պարով, ողջույնների և սատարման խոսքերով:

Դիմելով քաղաքացիներին, Ծառուկյանն ասաց, որ ինքը լավ գիտի, թե մեր երկրում մարդիկ ինչ խնդիրներ ունեն և դրանց լուծման տարբերակներն էլ գիտի, այդ իսկ պատճառով` առաջարկել է տնտեսությունը բարելավելու 15 կետերը:

«Ես այսօր չեմ եկել խնդրելու, թե ձեր ձայնը տվեք և ես այս կամ այն բանն եմ փոխելու, այլ ես առաջարկում եմ` դուք որոշեք՝ նայելով մարդկանց գործին, արածին, որևիցե մի ծրագիր իրականացրե՞լ են:

Տնտեսական ճգնաժամը մեզ վրա էլ է ազդում, ցանկացած կառույց այսօր մեզ մոտ մինուս է գնում: Ոչ ոք չի կարող ասել, որ 2009 թվականից հետո իր առօրյայում ինչ-որ մի բան լավացել է, այլ հակառակը՝ տարին տարվա վրա՝ ավելի վատ է լինում: Այսօր մենք ունենք 650 հազար ընտանիք և 1 միլիոն 400 հազար վարկառու, այսինքն՝ ամեն ընտանիքում երկուսից երեք հոգի վարկի տակ է: Անկախ ամեն ինչից, թե դուք ձեր ձայնն ում կտաք, ես ձեզ ասում եմ ու այսօր կարող եմ հաստատել. այդ 15 կետերը մինչև իրականություն չդառնան, տնտեսական ճգնաժամն ավելի է խորանալու, արտագաղթն ավելի մեծ թափ է ապրելու, գործազրկությունն ու աղքատությունը մեծանալու է: 15 կետերը իրականանալու դեպքում տնտեսական ճգնաժամը կկանգնի, ներդրումներ կսկսվեն»,- ասաց Գագիկ Ծառուկյանը:

Ծառուկյանն անդրադարձավ նաև այն քաղաքական գործիչներին, ովքեր ժողովրդին խաբելով, իրենց գործն առաջ են տանում. «Այսօր նրանք քաղաքականութունից դուրս գան, ոչ մեկը չի ասի բարև, հացին էլ կակա կասեն, բայց ես երբ քաղաքականությունից դուրս եկա, մնացի ժողովրդի կողքին, շարունակելով իմ բարեգործական ծրագրերը, իմ ոլորտների զարգացումը, բայց չեմ կարող ձեռքերս ծալած նստել»:

Գագիկ Ծառուկյանը ժողովրդին խոստացավ, որ միշտ էլ իր ունեցած հնարավորությունների սահմաններում օգտակար է լինելու, աջակցելու, բայց նաև հիշեցրեց՝ իրենց ապագայի որոշողն իրենք են՝ իրենց ընտրությամբ:

07_03_17

32

35

36

43

44

45

50

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *