ՀՀ ԱԳՆ-ն դեռ սպասում է տեղեկատվության. ովքե՞ր են սպանված գործարարները

timthumb«ՀՀ ԱԳՆ-ն նույնպես համացանցից է տեղեկացել, որ Ռուսաստանի Դաշնությունում երկու հայ գործարար է սպանվել: Մենք կապվել ենք ՌԴ-ում ՀՀ  դեպանատան հետ, սպասում ենք նաև ՌԴ ոստիկանության կողմից որևէ տեղեկատվության: Սակայն, առայժմ, որևէ բան չեմ կարող ասել. չունենք հստակ տեղեկատվություն, հստակ չէ անգամ՝ սպանվողները հայեր են,  թե ոչ: Բոլոր մանրամասները ճշտվում են»,-այս մասին ԼՈւՐԵՐ.com_ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը:

Նշենք, որ ՀՀ ԱԳՆ-ից մենք այս պատասխանը ստացանք սպանության մասին նյութի հրապարակումից մի քանի ժամ անց:

Հիշեցնենք, որ այսօր Ինտերաֆաքս գործակալությունը տարածեց տեղեկատվություն այն մասին, որ ՌԴ Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքի շենքերից մեկի վերելակում գնդակահարել են երկու հայ գործարարի: Սպանության մասին հաղորդումը ստացվել է Լենինի փողոցի բնակիչներից մեկի կողմից: Դեպքի վայր ժամանած ոստիկանները վերելակում հայտնաբերել են հրազենային վնասվածքներով մարմինները:

Նախնական տվյալների համաձայն՝ անհայտ անձանց զոհ են դարձել Հայաստանի քաղաքացիներ, որոնք զբաղվել են Մոսկվայից Կուբան մեծածախ ապրանքների մատակարարումով:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *