Deutsche Bank-ը համաձայնել է ԱՄՆ-ի պահանջով 7,2 մլրդ դոլար վճարել

defaultԳերմանիայի խոշորագույն ֆինանսական կոնգլոմերատ Deutsche Bank-ը համաձայնել է ԱՄՆ իշխանությունների պահանջով 7,2 մլրդ դոլար վճարել՝ որպես արժեթղթեր վաճառելիս հնարավոր խախտումների փոխհատուցում, փոխանցում է BBC-ն:

Ձեռք բերված պայմանավորվածությամբ 3,1 մլրդ կվճարվի որպես տուգանք եւ եւս 4,1 մլրդ որպես փոխհատուցում:

ԱՄՆ արդարադատության նախարարությունը սեպտեմբերին պահանջել էր 14 մլրդ դոլար վճարել:

 Գերատեսչությունում կարծում են, որ Deutsche Bank-ը վարկային այն հաստատությունների թվում է, որոնք 2008-ի համաշխարհային ֆինանսական ճգնաժամից առաջ արժեթղթերի ռիսկերի գնահատականը նվազեցրել են: Արդյունքում դրանք գնել են հիպոթեքային Fannie Mae եւ Freddie Mac ընկերությունները, որոնց խնդիրներից էլ ճգնաժամն սկսվել է:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *