Գագիկ Ծառուկյանին Սպիտակում հոծ բազմություն էր սպասում

timthumb (5)Այսօր՝ մարտի 10-ին, քարոզարշավի շրջանակներում «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդիպեց Սպիտակ քաղաքի բնակիչների հետ։ ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը տեղից հայտնեց, որ բավականին հոծ բազմություն էր հավաքվել Սուրեն Ավետիսյանի անվան հրապարակում: Քիչ չէին նաև նամակ հանձնողներն ու խնդրանքներով դիմող քաղաքացիները.

«Մեզ համակարգ է պետք, հենց ընտրությունները գալիս են՝ քաղաքապետ, գյուղապետ խառնվում են իրար, բայց դա իրենք անում են իրենց պաշտոնը պահելու համար։ Դա ձեզ պետք չէ, ձեզ պետք է, որ համակարգ փոխվի»,-ասաց Գագիկ Ծառուկյանը՝ շեշտելով, որ ամեն ինչ ժողովրդի ձեռքում է և առաջարկեց. «Ով ինչ ասի, ասեք՝ հա, բայց մտեք խցիկ՝ ձեր ցանկությամբ քվեարկեք»։

timthumb (5)

10_034

10_030

10_031

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *