«Երազում էր հզոր Հայաստանի մասին». այսօր Սմբատ Այվազյանի ծննդյան օրն է (տեսանյութ, լուսանկարներ)

timthumb (3)«Հայրս մեզ սովորեցնում էր միշտ մարդ մնալ»: Ահա այսպես է հիշում հորը Սմբատ Այվազյանի դուստր Տաթևը, ով նրա մասին երբեք անցյալով չի խոսում: Եռաբլուր զինվորական պանթեոնն այսօր՝ մարտի 10-ին, բազմամարդ էր: Այսօր «Տիգրան Մեծ» աշխարհազորային գնդի հրամանատար, ազատամարտիկ, «Հանրապետություն» կուսակցության անդամ Սմբատ Այվազյանի ծննդյան օրն է: Հարազատներն, ընկերները, հեռու ու մոտիկ բարեկամները ծաղիկներ խոնարհեցին Սմբատ Այվազյանի շիրիմին:

Դուստրը՝ Տաթև Այվազյանը, արցունքները մի կերպ զսպելով, պատմում է՝ հայրը իդեալական մարդ էր թե՛ ընտանիքի, թե՛ ընկերների համար: «Ես նրա նմանին երբեք չեմ հանդիպի…»,- ասում է Տաթևը:

Սմբատ Այվազյանի մարտական ընկեր, «Ծառուկյան» դաշինքի Մալաթիա Սեբաստիա և Շենգավիթ համայնքներից տարածքային ընտրակարգով առաջադրված թեկնածու Արշակ Արշակյանի համար իր ընկերը միշտ ողջ է… «Ամեն ինչի միջով անցել ենք, ինչքան բան ենք տեսել: Սմբատի երազանքն էր հզոր հայրենիք ունենալ, չհասցրեց իրականացնել: Բայց ես վստահ եմ՝ ընկերները, հարազատները կիրականացնեն նրա երազանքը»:

Հրայր Մելքոնյանն, ով եղել է Այվազյանի խորհրդականը, ընկերը, հիշում է՝ Սմբատը աշխատում էր, չարչարվում էր, տեսնում էր Հայաստանի վաղվա օրը. «Ինքը գիտեր՝ ինչի համար է պայքարում…»:

Մանրամասները՝ տեսանյութում

Լուսանկարները և տեսանյութը՝ ԼՈւՐԵՐ.com-ի

Հեղինակ՝ Քրիստինա Աղալարյան

 

 

IMG_0300

timthumb (3)

IMG_0304

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *