Ավազակային հարձակում Երեւանում. կնոջից հափշտակել են 7 մլն դրամ. կասկածյալներից մեկին բերման են ենթարկել

defaultՈստիկանության աշխատակիցները Բագրատաշենի սահմանային անցակետից դեկտեմբերի 22-ին ոստիկանության Երեւան քաղաքի վարչություն են բերման ենթարկել Երեւան քաղաքի բնակիչ Ալբերտ Վ.-ին: Վերջինս կասկածվում է իր ընկերոջ հետ դեկտեմբերի 20-ին Աջափնյակ վարչական շրջանում գործող «Կրպակ» սուպերմարկետի տարադրամի փոխանակման կետի մոտ Երեւանի բնակչի  հափշտակություն կատարելու համար։ Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատել են ոստիկանությունից:

Նախնական տեղեկություններով` Վանյանն իր ընկերոջ հետ՝ «Կրպակ» սուպերմարկետի տարադրամի փոխանակման կետի դիմաց հարվածել է 42-ամյա Արմինե Ա.-ին եւ նրա ձեռքից հափշտակել տոպրակը, որի մեջ եղել է 7 մլն դրամ։

 Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական եւ քննչական համատեղ գործողություններ՝ մյուս կասկածյալ Ա. Աղաջանյանին հայտնաբերելու ուղղությամբ։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *