Անգլիայի հավաքականի թեկնածուն 5 խաղով որակազրկվել է ռասիզմի համար

74161Անգլիական «Նյուքասլի» կիսապաշտպան Ջոնջո Շելվին 5 խաղով որակազրկվել է «Վուլվերհեմփթոնի» խաղացող Ռոմեն Սաիսի հասցեին ռասիստական բնույթի արտահայտություններ անելու համար: 24-ամյա անգլիացին մտադիր չէ բողոքարկել իր որակազրկումը: Շելվին կվճարի նաեւ 120 հազար եվրո տուգանք, գրում է Daily Mail-ը:

Անգլիական Չեմպիոնշիփի այս մրցաշրջանում «Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստը մասնակցել է 22 խաղի ու դարձել 3 գոլի եւ 6 գոլային փոխանցման հեղինակ: Շելվին նաեւ 6 հանդիպում է անցկացրել Անգլիայի ազգային հավաքականի կազմում:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *