«Առավոտ» թերթը գրում է. «Հաշմանդամ օդաչուները մոտ 10 տարի է՝ բողոքի ցույցեր են անում կառավարության շենքի առջեւ. այդ ընթացքում վարչապետներ են փոխվում, սակայն իրենց կյանքը չի փոխվում, միայն շարքերն են նոսրանում:
Տարեց ցուցարարները երեկ -10 աստիճան ցրտից չընկրկելով՝ կրկին բողոքի ակցիա էին անում. Ասում էին՝ «Ուզածներս ի՞նչ է որ՝ վերականգնել մեր խախտված իրավունքները»: Բայց դե, մենեջեր-վարչապետին այդ իրավունքների վերականգնումն ավելի շատ դրամական արտահայտությամբ կհետաքրքրի, թիվը փոքր չէ:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում