Հալեպից գրոհայիններին դուրս բերելու գործողությունն ավարտվել է. Շոյգու

defaultՀալեպից գրոհայիններին դուրս բերելու գործողությունն ավարտվել է, ասել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է «Ինտերֆաքս»–ը։

Նրա խոսքով՝ պայմաններ են ստեղծվել Սիրիայում լիակատար հրադադարի շուրջ բանակցություններ սկսելու համար։

 Շոյգուն նախագահին զեկուցել է գործողության ավարտի մասին, որն ընթացել է 2 փուլով։

«Գործողությունն ընթացել է ձեր հանձնարարականով Թուրքիայի եւ Իրանի գործընկերների հետ սերտ համագործակցությամբ։ Հետագայում պետք է հաջորդի մյուս փուլը։ Մեն իմ կարծիքով ընդհուպ մոտեցել ենք նրան, որ հասնենք Սիրիայում լիակատար հրադադարի շուրջ բանակցություններ սկսելուն»,– ասել է Շոյգուն։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *