Հայաստանի ՋԷԿ-երն ավելի էժան էլեկտրաէներգիա կվաճառեն

defaultՀայաստանի ջերմային էլեկտրակայանները կնվազեցնեն ցանց հոսանքի բացթողնման սակագինը: Նման որոշում է կայացվել Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող պետական հանձնաժողովի նիստում: Որոշումն ուժի մեջ է մտնելու 2017 թվականի փետրվարի 1-ից:

«Գազպրոմ Արմենիա» ընկերության «Հրազդան 5» ՋԷԿ-ի համար սակագինը նվազեցվել է՝ 39.6-ից հասնելով 30.466 դրամի (ներառյալ ԱԱՀ-ն)՝ 1 կՎտ/ժ-ի համար:

Միաժամանակ, այս եւ մյուս կայանների համար հզորության ամենամսյա վճար կսահմանվի. յուրաքանչյուր կիլովատտի համար՝ 805.42 դրամ:

Կնվազի նաեւ Երեւանի ՋԷԿ-ի սակագինը. 1 կՎտ/ժ-ի համար՝ 21.32-ից 18.55 դրամ: Հզորության ամենամսյա վճարը կբարձրանա՝ 5349.4-ից հասնելով 6122.76 դրամի:

Հրազդանի ՋԷԿ-ի սակագինը կնվազի՝ 1 կՎտ/ժ-ի համար 39.72-ի փոխարեն կազմելով 37.2 դրամ: Հզորության վճարն աննշան կբարձրանա. 1119.26-ի փոխարեն՝ 1127.41:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *