Պետդեպը նախազգուշացրել է ամերիկացիներին Եգիպտոս, Հորդանան և Մալի ուղևորության վտանգի մասին

us_department_state_091013Պետդեպարտամենտն ԱՄՆ քաղաքացիներին նախազգուշացրել է Եգիպտոս, Հորդանան և Մալի ուղևորությունների վտանգի մասին՝ կապված այդ երկրներում ահաբեկչական խմբավորումների ակտիվ գործունեության հետ։ Այս մասին ասվում է գերատեսչության կայքում։

«Պետդեպը նախազգուշացում է ԱՄՆ քաղաքացիներին ողջ Հորդանանի տարածքում գործող ահաբեկչական խմբերի կողմից սպառալիքների մասին, և նշում ռիսկերը՝ կապված այդ երկիր և դրա տարածքում ուղևորությունների հետ։ Ահաբեկչական կազմակերպությունները, այդ թվում ԴԱԻՇ-ը, հարձակումներ են կազմակերպել այդ երկրում և շարունակում են հարձակումներ իրականացնել»,-ասվում է գերատեսչության հաղորդագրությունում։

Նման հաղորդագրություն է տարածվել նաև Եգիպտոս ուղևորություների վերաբերյալ։ «Անվտանգության նկատառումներով Եգիպտոսում ԱՄՆ առաքելությունն արգելում է դիվանագիտական աշխատողների ուղևորությունները Լիբիական անապատի շրջաններ, ինչպես նաև Սինայի թերակղզի՝ Շարմ էլ Շեյխ առողջավայրի սահմաններից դուրս, ԱՄՆ քաղաքացիները նույնպես պետք է խուսափեն այդ շրջաններ ուղևորություններից»,-նշել են Պետդեպում։

Գերատեսչության հաղորդագրությունում ասվում է, որ Մալիում ահաբեկչական սպառնալիքից բացի դիտվում է քրեածին միջավայրի վատթարացում։ «Հնարավոր հարձակումների սպառնալիքի մակարդակը ողջ երկրում մնում է բարձր։ Արևմտյան երկրների քաղաքացիների կողմից այցելվող վայրերը շարունակում են լինել հարձակման օբյեկտներ»,-ասվում է հայտարարությունում։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *