Ֆրանսիայում հայտարարել են ահաբեկչական սպառնալիքի շատ բարձր մակարդակի մասին

police_3Ֆրանսիայում ահաբեկչական սպառնալիքի մակարդակը նախկինի պես մնում է չափազանց բարձր, ինչը հաստատել է Բեռլինի ահաբեկչությունը՝ Journal du Dimanche թերթի հետ հարցազրույցում հայտարարել է երկրի ազգային ոստիկանության պետ Ժան-Մարկ Ֆալկոնը։

Դեկտեմբերի կեսերին Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն էր տվել երկրում մինչ 2017 թվականի հուլիս արտակարգ դրության ռեժիմի երկարացումը՝ ահաբեկչության պահպանվող սպառնալիքի պատճառով։

«Մեր հետախուզական ծառայություններն ամեն օր վերլուծում են ահաբեկչական սպառնալիքը։ Ֆրանսիայում մի քանի ամիս այն շատ բարձր է մնում, ինչպես և եվրոպական երկրներում, որոնք մտնում են կոալիցիայի կազմի մեջ։ Ցավոք սրտի, հաշվի առնելով Նիսում ահաբեկչության արդյունքում ստացած փորձը, Բեռլինի հարձակումը հաստատում է, որ մարդկանց զանգվածային կուտակման վայրերում անհրաժեշտ է ընդունել անվտանգության բարձր միջոցառումներ՝ միաժամանակ ակտիվ և պասիվ բնույթի»,-ասել է նա։

Ազգային ոստիկանության պետը հայտարարել է, որ կապված տրանսպորտային միջոցների կիրառմամբ ահաբեկչությունների ռիսկերի հետ՝ անհրաժեշտ է պատնեշ տեղադրել և սահմանել տեսահսկողություն, ինչպես նաև ստուգումներ իրականացնել։ Այդ գործում կներգրավվեն ոչ միայն ոստիկանության աշխատակիցները, այլև անվտանգության մասնավոր ծառայությունները։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *