Բեռլինի ահաբեկիչը զարմիկին հարկադրել է հանուն ԻՊ-ի հորեղբորը սպանել

defaultԲեռլինի ահաբեկչությունն իրականացրած Անիս Ամրին զարմիկին հարկադրել է սպանել հորեղբորը՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանն իր հավատարմությունն ապացուցելու համար: Այս մասին հայտնում է Telegraph-ը՝ վկայակոչելով Թունիսի ոստիկանությանը:
Պարբերականի աղբյուրի տեղեկատվությամբ՝: Ահաբեկիչը նաեւ 18-ամյա Ֆադիին ստիպել է սպանել իր հորեղբորը որպես ահաբեկչական խմբավորմանը հավատարմության նշան:
Ավելի վաղ Թունիսի ՆԳՆ-ից հայտնել են, որ 3 մարդու են ձերբակալել, որոնք ենթադրաբար հանցագործի հետ կապ ունեն, նրանց թվում է նաեւ Ամրիի զարմիկը: ՆԳՆ-ի տվյալներով՝ դեկտեմբերի 23-ին բացահայտվել է 18-ից մինչեւ 27 տարեկան երեք անդամներով ահաբեկչական բջիջ, որը կապված է Բեռլինում ահաբեկչություն իրականացրած Անիս ալ-Ամրիի հետ: Իրավապահ մարմինները պարզել են, որ նրանցից մեկը ահաբեկչի քրոջ որդին է, որը խոստովանել է, որ նրա հետ կապ է պահպանել Telegram-ի միջոցով:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *