Պակիստանն Իսրայելին միջուկային զենքով է սպառնացել

defaultԻսրայելի եւ Պակիստանի պաշտոնատար անձինք համացանցում վիճաբանություն են սկսել, այսպես կոչված, ֆեյք լուրերի պատճառով, հայտնում է  The Guardian-ը:

Չնայած առիթը մտացածին լուրն է, Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Մուհամմեդ Ասիֆը խիստ տոնով Իսրայելին հիշեցրել է, որ իր երկիրը միջուկային զենք ունի:
«Իսրայելի պաշտպանության նախարարը սպառնում է միջուկային հատուցմամբ՝ կապված Սիրիայում ԻՊ-ի դեմ պայքարում Պակիստանի ենթադրյալ դերակատարման հետ: Իսրայելը մոռանում է, որ Պակիստանը եւս միջուկային զենք ունի»,- գրել է նա:
Նման խիստ պատասխան է հարուցել դեկտեմբերի 20-ին AWD News կայքում հրապարակված հորինովի հոդվածը՝ «Իսրայելի պաշտպանության նախարար. Եթե Պակիստանը ցանկացած պատրվակով զորք ուղարկի Սիրիա, այդ երկիրը կոչնչացնենք միջուկային հարվածով» վերնագրով:
Իսրայելի պաշտպանության նախարարությունը հրապարակումն ավելի վաղ մեկնաբանելով՝ այն հորինվածք էր համարել եւ ընդգծել, որ գերատեսչության ղեկավարը երբեք այդպիսի բան չի ասել:
Պակիստանը միջուկային տերություններին է միացել 1998 թվականին: Իսրայելը երբեք պաշտոնապես չի հերքել եւ չի հաստատել միջուկային զենք ունենալը, չնայած փորձագետները ենթադրում են, որ ունի: Այս երկու երկրները դիվանագիտական հարաբերություններ չունեն:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *