Հարկային և մաքսային գործընթացները պարզեցվել են, դրանց համար ժամանակը մի քանի անգամ կրճատվել է. ՊԵԿ

defaultՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի նախագահությամբ դեկտեմբերի 26-ին կայացել է եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի երկրորդ նիստը: Տարվա ամփոփիչ հանդիպմանը մասնակցել են բիզնեսի եւ հաշվապահների հանրության շահերը ներկայացնող հասարակական կազմակերպությունների ու միջազգային աուդիտորական ընկերությունների ներկայացուցիչները: Չհարկվող շրջանառության դեմ իրականացվող միջոցառումների համատեքստում կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը կարեւորել է հասարակական կազմակերպությունների հետ սերտ համագործակցությունը. «Առանց հասարակական սեկտորի ներգրավման ստվերի դեմ պայքարը լիարժեք չի կարող լինել: Հաշվապահական ընկերությունները տեսնում են խնդիրները, հետեւաբար կոմիտեի կոչն ընդունողների հետ միասին կարող ենք իրավիճակ փոխել»: Ակտիվ երկխոսության ընթացքում կառուցողական առաջարկներ ներկայացնող խորհրդի անդամները միաժամանակ փաստել են, որ այս ձեւաչափով առաջին հանդիպումից հետո նկատելի տեղաշարժ է կատարվել հարկային եւ մաքսային ոլորտներում: «Բարեփոխումների մի քանի ամիսների ընթացքում բիզնեսը փաստում է, որ հարկային եւ մաքսային գործընթացները պարզեցվել են, եւ դրանց համար անհրաժեշտ ժամանակը մի քանի անգամ կրճատվել է»,-նկատել է Եվրոպական բիզնես ասոցիացիայի գործադիր տնօրեն Դիանա Սարումովան:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *