Չեխիայի նախագահը դեմ է երկրում մուսուլման միգրանտներ ընդունելուն

timthumb-71Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը դեմ է արտահայտվել մուսուլմանական երկրներից գաղթածներին երկրում ընդունելուն։ Ավանդական սուրբծննդյան ուղերձում նա  խոսել է   ահաբեկչական սպառնալիքի մասին, որը կտրուկ կուժեղանա հանրապետությունում իսլամական համայնքի ձեւավորման դեպքում, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Այսօր արդեն ոչ ոք չի կասկածում, որ Եվրոպայում ահաբեկչական հարձակումների ու միգրացիոն ալիքի միջև փոխադարձ կապ կա,- ասել է Զեմանը,- Փախստականներին ընդունելը  կարող է պարարտ հող ստեղծել ահաբեկչությունների կազմակերպման համար»։

Նրա կարծիքով մուսուլման միգրանտները չեն կարող լիարժեք ինտեգրվել չեխական հասարակությանը։ Դրա համար էլ նա դեմ է առաջիկա երկու տարիներին Չեխիայի տարածքում «այսպես կոչված կամավորության սկզբունքով 6․2 հազար փախստականներ ընդունելուն»։ «Ես դեմ չեմ, որ մենք օգնենք փախստականներին նրանց կամ հարեւան երկրների տարածքում»,- հավելել է Զեմանը։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *