Գնում են Լարսի հարցը լուծելու

timthumb (82)Կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, խոսելով Վրաստան կատարելիք այցից սպասվող արդյունքների մասին, նշեց, որ, եթե գնում են հանդիպման, ուրեմն դրական ակնկալիքներ կան:

Հարցին՝ արդյոք այդ այցի շրջանակներում քննարկվելո՞ւ է Վերին Լարսի այլընտրանքային ճանապարհի հարցը, նախարարը պատասխանեց, որ բնականաբար՝ այդ հարցը լինելու է քննարկումների օրակարգում:

Նախարարը Մարտիրոսյանը չցանկացավ խոսել Վրաստանի և Ռուսաստանի միջև առկա հարաբերությունների մասին՝ դրանք որակելով շատ նուրբ. «Ռուս-վրացական հարաբերություններ շատ նուրբ են և դրանց մասին խոսելն ավելորդ է»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ Հայաստանը փորձելու է աջակցել այդ հարաբերությունների կարգավորմանը։

Հիշեցնենք, որ  Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակությունն այսօր պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *