Ստոմատոլոգիայի ֆակուլտետի դեկանի դոկտորականի պաշտպանությունն ավարտվեց. հանձնաժողովի 9 անդամներից 8-ը կողմ են արտահայտվել

timthumb (14)Երեկ՝ փետրվարի 23-ին, կայացել է Երևանի պետական բժշկական համալսարանի ստոմատոլոգիական ֆակուլտետի դեկան, դոցենտ Լազար Եսայանի դոկտորականի պաշտպանությունը:

Պաշտպանությունը տեղի է ունեցել մասնագիտական խորհրդում, որի ղեկավարը եղել է Արմեն Շաքարյանը: Խորհրդի՝ քվեարկության իրավունք ունեցող 9 անդամները փակ գաղտնի քվեարկությամբ հաստատել են Եսայանի դոկտորականը: Կողմ է քվեարկել9 մարդ, դեմ՝ 1-ը:

Նշենք, որ մինչ այդ, փետրվարի 21-ին տեղի էր ունեցել Լազար Եսայանի դոկտորականի պաշտպանության առաջին նիստը, որի արդյունքների մասով Մասնագիտական խորհրդի նախագահ Արմեն Շաքարյանը լրատվամիջոցներով պարզաբանել էր. «Լազար Եսայանի դոկտորականի պաշտպանությանը քվեարկելու իրավունք ունեցող 9-ը հոգուց կողմ էր քվեարկել 5 հոգի, դեմ’ 4-ը, մինչդեռ աշխատանքի հաստատման համար պահանջվում է 7 կողմ ձայն: Այդ որոշումը նույն նիստի ժամանակ նույն անձնակազմով չի հաստատվել: Նիստը շարունակվում է, վերջնական տվյալները կպարզվեն նիստն ավարտվելուց հետո, իսկ ամենավերջնականը’ ԲՈՀ-ի որոշումից հետո»:

Այսպիսով փաստենք, որ Մասնագիտական խորհրդի երկու նիստերի փակ գաղտնի քվեարկության արդյունքներով բժշկագիտության ոլորտը համալրվեց ևս մեկ դոկոտորական ատենախոսությամբ:

Նկատի ունենալով, որ Լազար Եսայանի դոկտորական դիսերտացիայի պաշտպանությունը գրավել էր զանգվածային լրատվամիջոցների ուշադրությունը, ինչպես նաև այն, որ Լազար Եսայանի մասնագիտական գործունեությունը միշտ էլ եղել է հանրային ուշադրության և հետաքրքրության կենտրոնում, հարկ ենք համարում ներկայացնել բժշկական գիտությունների դոկտոր Լազար Կառլենի Եսայանի կենսագրությունը:

Եսայան Լազար Կառլենի

Ստոմատոլոգիական ֆակուլտետի դեկան, դոցենտ

Ծնվել է 1969թ. հուլիսի-13-ին ք.Երևանում

Կրթություն

1987-1992 թթ. Երևանի Մ.Հերացու անվան բժշկական ինստիտուտ
1976-1986 թթ. Երևանի թիվ 139 անգլիական թեքումով միջնակարգ դպրոց

Աշխատանքային գործունեություն

2015 թ. սկսած ԵՊԲՀ թերապևտիկ և ընտանեկան ստոմատոլոգիայի ամբիոնի վարիչ
2014-2015 թթ. ԵՊԲՀ քոլեջ’ ի պաշտոնե տնօրեն
2011 թ. առ այսօր ԵՊԲՀ ստոմատոլոգիական մասնագիտությունների մեթոդական հանձնաժողով, նախագահ
2011 թ. առ այսօր ԵՊԲՀ ստոմատոլոգիական ֆակուլտետի դեկան
2011 թ. մայիս- օգոստոս Մ. Հերացու անվան ԵՊԲՀ թերապևտիկ և ընտանեկան ստոմատոլոգիայի ամբիոնի վարիչ,
Թիվ 1 համալսարանական պոլիկլինիկայի ղեկավար
2010 թ. առ այսօր Երևանի «ԿԼԱՆՍԵ» բժշկական ստոմատոլոգիական կենտրոնի հիմնադիր և տնօրեն
2010 թ. առ այսօր ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր ստոմատոլոգ
2010 թ. մարտ-օգոստոս Երևանի «Արզ-ստոմ կենտրոնի» փոխտնօրեն
2007-2010 թթ. ԵՊԲՀ ընտանեկան ստոմատոլոգիայի ամբիոնի վարիչ
2006 թ. Երևանի թիվ 1 համալսարանական ստոմատոլոգիական պոլիկլինիկայի ղեկավար
2006-2007 թթ. Երևանի Մ. Հերացու անվան ԵՊԲՀ թերապևտիկ ստոմոտոլոգիայի ամբիոնի վարիչ
2006-2007 թթ. Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի պոլիկլինիկայի ստոմատոլոգիական բաժանմունքի վարիչ
2004-2006 թթ. Երևանի թիվ 1 համալսարանական ստոմատոլոգիական պոլիկլինիկայի ղեկավար և գլխավոր բժիշկ
2004-2006 թթ. Երևանի Թիվ 1 համալսարանական ստոմատոլոգիական պոլիկլինիկա՝ բժիշկ-ստոմատոլոգ
1999-2003 թթ. ԵՊԲՀ թերապևտիկ ստոմատոլոգիայի ամբիոն՝ ասիստենտ
1998-2004 թթ. Երևանի թիվ 14 պոլիկլինիկա՝ բժիշկ ստոմատոլոգ-թերապևտ
1993-1999 թթ. Երևանի թիվ 2 ստոմատոլոգիական պոլիկլինիկա՝ բժիշկ ստոմատոլոգ-թերապևտ
1992-1993 թթ. Երևանի թիվ 2 ստոմատոլոգիական պոլիկլինիկա՝ բժիշկ-ինտերն
1986-1987 թթ. Երևանի 8-րդ բուժ.միավորման ծննդաբերական բաժանմունք՝ սանիտար

Գիտական գործունեություն

2004 թ. դոկտորական ատենախոսության պլան-անոտացիայի հաստատում
2003 թ. ԵՊԲՀ թերապևտիկ ստոմատոլոգիայի ամբիոնի դոցենտ
2001 թ. թեկնածուական ատենախոսության պաշտպանություն

Այլ տեղեկություններ

2010 թ. Հայաստանի ստոմատոլոգների ասոցիացիայի փոխնախագահ
2009 թ. ստոմատոլոգների միջազգային ակադեմիայի լիիրավ անդամ
2008 թ. «Ստոմատոլոգիական կրթության և գիտության ասոցիացիայի» նախագահ

2006 թ.մեթոդական տարբեր հանձնաժողովների անդամ
2000 թ. «Հայաստանի ստոմատոլոգների ասոցիացիայի» վարչության անդամ, երիտասարդության հարցերով բաժնի ղեկավար
1998 թ. Հայաստանի ստոմատոլոգների ասոցիացիայի անդամ
1998 թ. մի շարք միջազգային համագումարների, գիտաժողովների, ինչպես նաև ձեռքի հմտության դասընթացների մասնակից
1995 թ. ակտիվորեն զբաղվում է երիտասարդ մասնագետների պատրաստման և վերապատրաստման հարցերով, գիտական գործունեությամբ, բազմաթիվ նորարարական առաջարկների և պատենտների համահեղինակ և հեղինակ է, ավելի քան 60 գիտական հոդվածների և 9 մեթոդական հանձնարարականների հեղինակ

Հասարակական, քաղաքական գործունեություն

1996 թ. «Երևան-Քեմբրիջ քույր քաղաքների ասոցիացիայի» առողջապահության և պրոֆիլակտիկայի բաժնի ղեկավար
2009 թ. «Ստոմատոլոգիական կրթություն և գիտություն» ասոցիացիայի առաջին միջազգային վեհաժողովի նախաձեռնող-կազմակերպիչ

Պարգևներ

2015 թ. ՀՀ վարչապետի շնորհակալագիր
2015 թ. Դոցենտի կոչում ԲՈՀ-ի կողմից
2015 թ. ՀՀ զինված ուժերի «Ծովակալ Իսակով» մեդալ
2014 թ. ՀՀ պաշտպանության նախարարի կողմից ՀՀ բանակի ստեղծման 20 ամյակին նվիրված մեդալ
2012 թ. «Ստոմատոլոգիական կրթություն և գիտություն ասոցիացիայի ոսկե մեդալ»
2010 թ. «Ստոմատոլոգիայի նվիրյալ» ոսկե մեդալ
2008 թ. ՀՀ առողջապահության նախարարի կողմից «Շնորհակալական պատվոգիր»
2005 թ. «Մ.Հերացու անվան Ոսկե մեդալ»

Ամուսանացած է, ունի 2 երեխա:

 

Նյութի աղբյուրը՝ newsbook.am

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *