92 պատգամավոր այդպես էլ չներկայացավ. ԱԺ նիստը տապալվեց

timthumb (100)Ազգային ժողովի հերթական քառօրյայի վերջին նիստը չկայացավ: Այդպես էլ չհաջողվեց նիստը սկսելու համար քվորում ապահովել: Երեք ժամ տևած ընդմիջումից հետո Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտնեց, որ գրանցվել է ընդամենը 39 պատգամավոր:

«Երեք ժամվա ընթացքում գրանցված պատգամավորների թիվը ընդամենը 39 է: Քվորում ապահովելու համար անհրաժեշտ է 66 պատգամավորի ներկայություն: Քանի որ մենք քվորում չունենք, նիստը չի կարող կայանալ»,- ասաց Շարմազանովը:

Ազգային ժողովի հերթական քառօրյայի վերջին նիստը հետաձգվել էր քվորում չլինելու պատճառով: ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարել էր, որ երեք ժամվա ընթացքում պատգամավորները կարող են գրանցվել, իսկ եթե կրկին քվորում չլինի, նիստը չի կայանա:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *