ԱՄՆ-ի ՆԳՆ-ի նոր ղեկավարն աշխատանքի է ժամանել կովբոյի կոստյումով՝ ձի հեծած

timthumbԱՄՆ-ի ներքին գործերի նոր նախարար Ռայան Զինկեն առաջին օրն աշխատանքի է ժամանել կովբոյի կոստյումով՝ ձի հեծած: Համապատասխան լուսանկարները նա հրապարակել է Twitter-ում:

«Ինձ համար պատիվ է կանգնել ԱՄՆ-ի Ազգային բնայգիների ծառայության սպաների կողքին: Այդ պրոֆեսիոնալները պատրաստ են իրենց կյանքը տալ մեզ համար… Երախտապարտ եմ ՆԳՆ-ում ջերմ ընդունելության համար»,- մեկնաբանել է նախարարը լուսանկարները:

Ինչպես նշել է The Hill-ը, իր արարքով Զինկեն փորձել է ցուցադրել հավատարմությունը բնության, մասնավորապես, ազգային բնայգիների պաշտպանությանը:

ԱՄՆ-ի ներքին գործերի նախարարության նոր ղեկավարը հայտնի է որպես որսի, ձկնորսության եւ զբոսաշրջության սիրահար: Նախքան ներքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելը, Զինկեն եղել է Մոնտանայից Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ: Ավելի վաղ նա այդ նույն նահանգը ներկայացնում էր Սենատում, իսկ մինչեւ քաղաքական կարիերան սկսելն ավելի քան 20 տարի ծառայել է ծովային հետեւակում:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *