Նյու Յորքում ձերբակալվել են Թրամփի երկնաքերերի մոտ ցույցերի մասնակցած 13 կանայք

09032318.313239.5078Իրավապահ մարմինների աշխատակիցները չորեքշաբթի ձերբակալել են կանանց իրավունքների պաշտպանության ցույցերի 13 մասնակցի։ Այս մասին հայտել են ԱՄՆ խոշորագույն մեգապոլսի ոստիկանական վարչության ներկայացուցիչները։

Ակցիաներն անցկացվել են մասնավորապես Թրամփի բիզնես կայսրության շտաբ-բնակարան հանդիացող Trump Tower երկնաքերի և Թրամփի անունը կրող հյուրանոցի շենքի մոտ։

Ցույցերը նվիրված են եղել Կանանց միջազգային օրվան։ «Օր առանց կանանց» ցույցերի մասնակիցները ընդգծել են, որ ԱՄՆ-ում սեռերի լիարժեք իրավահավասարություն դեռևս չկա։

Ոստիկանության ներկայացուցիչերը հստակեցրել են, որ ձերբակալվածներին դեռևս մեղադրանք չի առաջադրվել։ Չորեքշաբթի համանման ակցիաներ են կայացել նաև ամերիկյան այլ քաղաքներում, այդ թվում մայրաքաղաքում։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *