ԵՄ-ն Թրամփին զգուշացրել է Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցների հարցում

defaultԵվրամիությունն ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի թիմին նախազգուշացրել է Թեհրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու հարցում, ինչը, Բրյուսելի կարծիքով, կխափանի Իրանի միջուկային ծրագրով գործարքը: Այս մասին հայտնում է The Financial Times-ը:

«ԵՄ պաշտոնատար անձինք Թրամփի թիմին եւ ԱՄՆ Կոնգրեսում հանրապետականներին հայտարարել են, որ ԵՄ-ը հազիվ թե աջակցի Իրանի վրա գործադրվող միջազգային ճնշման նոր արշավը, եթե Վաշինգթոնն այնպիսի քայլեր կատարի, որոնք կարագացնեն Թեհրանի հետ համաձայնագրի խափանումը»,- նշված է հոդվածում:

 ԵՄ ներկայացուցիչը պարբերականին ասել է, որ նոր պատժամիջոցներին կաջակցեին Իրանի կողմից խոշոր սադրանքի դեպքում, սակայն եթե գործարքի խափանմանը հանգեցնեն ԱՄՆ-ի պատժամիջոցները, ապա եվրոպացիների մեծ մասը մեղավոր կհամարի ամերիկացիներին: «Ներկայիս պայմաններում Իրանի դեմ նոր տնտեսական պատժամիջոցներն անհաջողության են դատապարտված»,- հավելել է ԵՄ մեկ այլ ներկայացուցիչ:

Թրամփը նախկինում՝ իր նախընտրական արշավի ընթացքում քանիցս հայտարարել է, որ Իրանի հետ Օբամայի վարչակազմի կնքած միջուկային համաձայնագիրը «ԱՄՆ համար անարգանք» է համարում եւ ընտրություններում հաղթելու դեպքում մտադիր է այն վերանայել:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *