Ճապոնիայի իշխանությունները հաստատել են պաշտպանական ռեկորդային բյուջեն

86129166_apՃապոնիայի կառավարությունը հաստատել է պաշտպանական ռեկորդային բյուջեն՝ Հյուսիսային Կորեայի կողմից սպառնալիքների, Չինաստանի հետ շարունակվող տարածքային վեճերի ֆոնին։ Ինչպես հաղորդում է BBC-ին, իշխանությունները նախատեսում են պաշտպանության վրա ծախսել 43.6 միլիարդ ԱՄՆ դոլար, այն դեպքում, երբ բյուջեի ընդհանուր ծավալը կազմում է 830 միլիարդ դոլար։

Երկրի նոր բյուջեն ուժի մեջ է մտնելու հաջորդ ֆինանսական տարում՝ 2017թ․ ապրիլի 1-ին։ Նախքան ուժի մեջ մտնելը այն պետք է հաստատվի խորհրդարանի կողմից։

Արևելաչինական ծովի կղզիների շուրջ Չինաստանի հետ տարածքային վեճերը հանգեցրել են 1.8 միլիարդ դոլարով ափային պահպանության ծախսերի մեծացմանը։ Մասնավորապես, Տոկիոն մտադիր է գնել պարեկային 5 խոշոր նավ։ Բացի այդ Ճապոնիան ցանկանում է կատարելագործել հակահրթիռային պաշտպանության համակարգը՝ ի պատասխան Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրի։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *