Ադրբեջանում սողանքի հետեւանքով հարյուրավոր տներ են վնասվել

defaultԱդրբեջանի Շամախի քաղաքում եւ հարեւան գյուղերում սողանքի հետեւանքով մի քանի հարյուր տուն է վնասվել:

ԱՊԱ-ն հայտնում է, որ սողանքն ակտիվացել է անձրեւների եւ ձյան տեղումների հետեւանքով: Տների պատերին մեծ ճեղքեր են առաջացել: Քաղաքացիների պտղատու այգիներում հողը փլուզվել է: Ձյան վերջին տեղումից հետո առաջացած սողանքը ամեն օր շարունակում է աճել:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *